Բաժիններ՝

«Արդեն մոռացել եմ իմ գոլի մասին: Ի՞նչ իմաստ կա, եթե այն օգուտ չի բերում». Ռուսլան Կորյան

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի հերթական խաղում Հայաստանի ազգային թիմը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում մրցում էր Դանիայի հետ (1:4):

Ազգային թիմը ﬔկնարկային րոպեին հնարավորություն ուներ առաջ անցնելու հաշվի ﬔջ, սակայն իր հնարավորությունը չօգտագործեց Սարգիս Ադամյանը: Սակայն ﬕ քանի րոպե անց ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ Ռուսլան Կորյանը, ով հեռահար դիպուկ հարվածով գրավեց Դանիայի դարպասը:

Խաղի 16-րդ րոպեին Դանիայի հավաքականի կազմում գլխի շեշտակի հարվածով հաշվի տարբերությունը վերականգնեց Թոմաս Դելեյնիին: Հյուրերը 29-րդ րոպեին կարողացան առաջ անցնել հաշվի ﬔջ: Կրիստիան Էրիկսենը հաշիվը դարձրեց 1:2: Խաղի երկրորդ կեսի վերջնամասում Թոմաս Դելեյնիին դարձավ դուբլի հեղինակ՝ հաշիվը դարձնելով 1:3: Նա չբավարարվեց դուբլով՝ դառնալով նաև հեթ-տրիկի հեղինակ: Արդյունքում՝ հավաքականը պարտվեց 1:4 հաշվով:

Ի դեպ, խաղավարտին միայն Ռուսլան Կորյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Կորյանը նշեց, որ հավաքականն արժանի չէր 4 գնդակ բաց թողնելու, քանի որ իրենք վատ չէին խաղում:

«Արդեն մոռացել եմ իմ գոլի մասին:  Ի՞նչ իմաստ կա, եթե այն օգուտ չի բերում»,- նշեց Կորյանը:

Հայաստանի ազգային թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 5-ին, Երևանում՝ մրցելով Լեհաստանի հավաքականի հետ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս