Բաժիններ՝

«Ալեքս Ֆերգյուսոնը թույլ էր տալիս մարզումների ժամանակ հարվածել Կրիշտիանու Ռոնալդուի ոտքերին»

Սըր Ալեքսը ցանկանում էր կոփել պորտուգալացուն:

«Մարդու համար կարևոր հատկանիշ է թույլ կողմերն ընդունելը: Ռոնալդուի հիմնական թերությունն այն էր, որ նա ցանկացած հպման դեպքում սովոր է տիկնիկի նման ընկնել:

Սըր Ալեքսը որոշեց նրան ավելի կոշտ դարձնել: Մարզչական անձնակազմին հաղորդվել էր՝ աչք փակել, երբ Ռոնալդուն ընկնում էր մարզումների և երկկողմանի հանդիպումների ժամանակ:

Այդ խաղերը լարված էին: Խեղճ Ռոնալդուն չգիտեր Ֆերգյուսոնի ցուցումների մասին: Երբ տուգանային չէր նշանակվում, նա ձեռքերը վեր էր բարձրացնում՝ ի նշան վրդովմունքի, նստում էր խոտածածկի վրա և հայհոյում էր պորտուգալերեն, իսկ մինչ այդ խաղը շարունակվում էր:

Կարդացեք նաև

Հատկապես Ռոյ Քինը և Ռիո Ֆերդինանդն էին բարկանում Ռոնալդուի վրա իր փափկության համար: Դժվար էր, բայց դանդաղ կերպով Ֆերգյուսոնի ուղերձը սկսեց հասնել Կրիշտիանուին»,- «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Թոնի Քոթոնի խոսքերն է մեջբերում The Mirror-ը:

Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում հանդես է եկել 2003-09թթ.: «Կարմիր սատանաների» կազմում անցկացրած 292 հանդիպումներում Ռոնալդուն դարձել է 118 գոլի հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս