«Չելսին» Դիեգո Կոստայի դեմ 54 մլն եվրո արժողությամբ հայց կներկայացնի
Իսպանացին այնպես է վրդովվել, որ նույնիսկ հեռացրել է Ինստագրամի էջը: Ինչպես հաղորդում է Express-ը, «Չելսիի» ղեկավարությունը դիտարկում է դատաքննության հնարավորությունը Դիեգո Կոստայի դեմ, եթե վերջինս չվերադառնա ակումբի տրամադրության տակ:
Հայցի արժեքը կկազմի 54 մլն եվրո: Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ հարձակվողը չի պլանավորում վերադառնալ ակումբի տրամադրության տակ:
«Կապույտներն» արդեն տուգանել են Կոստային 325 հազար եվրոյի չափով: Ամռանը հարձակվողը փորձում էր հեռանալ ակումբից, բայց տրանսֆերն այդպես էլ չկայացավ: Սեպտեմբերի մեկին «Չելսին» Կոստային ընդգրկել է ԱՊԼ-ի հայտացուցակի մեջ: Շաբաթ օրը հարձակվողը հեռացրեց էջն Ինստագրամում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը