![](/banners/BeFunky-design.jpg)
Կրիշտիանու Ռոնալդուն կարող էր վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ», եթե Կիլիան Մբապեն տեղափոխվեր «Ռեալ»
![](https://168.am/wp-content/uploads/2017/09/2145522-44867850-2560-1440.jpg)
Բայց ՊՍԺ-ն խառնեց բոլոր խաղաքարտերը: «Ռեալը» բանակցություններ էր վարում Մբապեի և նրա հոր հետ, բայց 18-ամյա հարձակվողի ընտանիքում գտան, որ Կիլիանը գլուխ չի հանի Ռոնալդուի հետնորդի դերից:
Ինչպես պնդում է The Sunday Times-ը՝ մադրիդցիների նախագահ Ֆլորենտինո Պերեսը բանակցությունների ժամանակ հիշեցրել է, որ Կրիշտիանուն կարող է հեռանալ թիմից:
Ամռանը հարկերը թաքցնելու մեղադրանքից հետո 32-ամյա պորտուգալացին հայտնել էր «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությանը, որ դեմ չէր լինի վերադառնալ «Օլդ Թրաֆֆորդ», իսկ «Ռեալը» պատրաստ է բանակցություններ վարել:
Մբապեն վարձակալության իրավունքով ՊՍԺ է տեղափոխվել «Մոնակոյից»: 2018թ. ամռանը ՊՍԺ-ն պետք է վճարի 180 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը