Բաժիններ՝

Ռումինիա-Հայաստան. Ի՞նչ է սպասում խաղից Արթուր Պետրոսյանը

Ռումինիա-Հայաստան խաղին երկրպագուները սրտատրոփ են սպասում: Պատճառը ոչ միայն այն է, որ հավաքականին օդի ու ջրի նման պետք են միավորներ, այլև այն, որ Հայաստանում Ռումինիան կարողացավ հաղթել մեր թիմին 5:0 հաշվով:

Երկրպագուները, բացի այդ, ցանկանում են տեսնել, թե հավաքականի համար անհաջող ընթացքից հետո ինչպես են պատրաստվում խաղալ մեր ֆուտբոլիստները: Իսկ հայ ֆուտբոլիստները տպավորիչ արդյունքներ են ցույց տալիս. Մխիթարյանը մանչեսթերյան ակումբում մեկը մյուս հետևից գեղեցիկ գոլային փոխանցումներ է կատարում, Բարսեղյանն ու Համբարձումյանը հրաշալի են խաղում Մակեդոնիայում, Սարգիս Ադամյանը խաղում է գրեթե առանց փոխարինման: Մարզավիճակը գերազանց չէ բոլոր ֆուտբոլիստների մոտ, սակայն տպավորություն է, որ թիմի առաջատարները ամբողջությամբ պատրաստ են խաղին:

Խաղից առաջ հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը պատասխանել է լրագրողների հարցերին:

– Պարոն Պետրոսյան, Ձեր կարծիքով ո՞վ է Ռումինիայի հավաքականի ամենավտանգավոր ֆուտբոլիստը:

– Չեմ ուզում առանձնացնել ինչ-որ մեկին: Ռումինիան՝ որպես թիմ, շատ վտանգավոր է:

– Բոլորն այստեղ սպասում են հեշտ խաղ Ռումինիայի համար, հաշվի առնելով, որ առաջին խաղում հաղթել են 5:0 հաշվով: Որո՞նք են այն առավելությունները, որոնց շնորհիվ կարող եք հաջողության հասնել վաղվա խաղում:

– Իմ կարծիքով, 5:0-ից հետո մենք ապացուցելու բան ունենք: Ինչ-որ բաներ փոխել ենք նախորդ խաղի համեմատ: Կփորձենք իրականացնել մեր մտահղացումները:

– Եվրոպական մարզիչներից ո՞ւմ հետ կհամեմատեք Ձեզ:

– Այնքան էլ երկար ժամանակ չէ, ինչ ես աշխատում եմ պրոֆեսիոնալ թիմի հետ, այնպես որ չեմ ուզում համեմատել ինձ ինչ-որ մեկի հետ, ուզում եմ կերտել իմ ուղին:

– Սպասո՞ւմ էիք, որ այս հատվածում Ռումինիայի և Հայաստանի հավաքականները կունենային հավասար միավորներ:

– Անկեղծ ասած՝ ոչ:

– Ռումինիայի հավաքականի կազմում կա՞ն Հենրիխ Մխիթարյանի մակարդակի ֆուտբոլիստեր:

– Չեմ ուզում որևէ մեկին վիրավորել, բայց կարծում եմ՝ ոչ:  Թիմում կան շատ լավ ֆուտբոլիստներ, որոնք ունեն մեծ պոտենցիալ, բայց չեմ կարծում, թե կան Մխիթարյանի կարգի ֆուտբոլիստներ:

– Պատրաստվո՞ւմ եք վրեժխնդիր լինել առաջին խաղում կրած պարտության համար:

– Դա մի խաղ էր, որ արդեն անցյալում է, ամեն մի խաղ մեզ համար կարևոր է: Այդ խաղը լավ չդասավորվեց մեզ համար, որովհետև մենք ունեցանք կարմիր քարտ երրորդ րոպեին, ինչպես նաև 11-մետրանոց: Մենք հիմա ունենք մեր նպատակները և կփորձենք հասնել դրանց:

– Ի՞նչ կասեք Հայաստանի ազգային հավաքականում դարպասապահի դիրքի և Սարգիս Ադամյանի մասին:

– Մենք ունենք 3 հավասարազոր դարպասապահ, որոնցից մեկն անպայման կխաղա վաղը, իսկ Ադամյանը շատ լավ որակներով ֆուտբոլիստ է: Մենք ունենք մրցակցություն այդ դիրքում և ընտրություն կանենք վաղը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս