Բաժիններ՝

Կիլիան Մբապեն՝ ՊՍԺ-ի ֆուտբոլիստ

ՊՍԺ-ն հայտարարեց «Մոնակոյի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի ձեռքբերման մասին: 18-ամյա ֆուտբոլիստը վարձավճարով հանդես կգա ՊՍԺ-ի կազմում՝ 2018 թվականին անպայման գնման պայմանով: Այդպիսով ՊՍԺ-ն պլանավորում է ծախսերը հետաձգել մինչև մյուս մրցաշրջան՝ ֆեյր-փլեյի խախտման համար պատժից խուսափելու համար:

Վերջնական տեղափոխությունից հետո Մբապեն կստորագրի մինչև 2022 թվականը նախատեսված պայմանագիր, հաղորդում է փարիզեցիների պաշտոնական կայքը:

Ինչպես հաղորդում է L’Equipe-ը, հաջորդ ամռանը ՊՍԺ-ն «Մոնակոյին» կվճարի 180 մլն եվրո, ինչը Մբապեին կդարձնի ֆուտբոլային պատմության երկրորդ ամենաթանկ ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ այս ամռանը Նեյմարը «Բարսելոնայից» ՊՍԺ տեղափոխվեց 222 մլն եվրոյի դիմաց:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031