Բաժիններ՝

Բռնցքամարտ. Հովհաննես Բաչկովը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Համբուրգում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում 64 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Բաչկովը դարձավ բրոնզե մեդալակիր, տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Կիսաեզրափակչում հայ բռնցքամարտիկը զիջեց Կուբան ներկայացնող Էնդի Կրուզ Գոմեսին և չկարողացավ դուրս գալ եզրափակիչ:

Եվրոպայի գործող չեմպիոն Բաչկովը բրոնզե մեդալն ապահովել էր հաղթելով դեռ քառորդ եզրափակչում:

Եզրափակչում կուբացի բռնցքամարտիկը ոսկե մեդալի համար կպայքարի Ուզբեկստանի ներկայացուցիչ Իկբոլժոն Խոլդարովի հետ: Ավելի վաղ 60 կգ քաշային կարգում պայքարից դուրս էր մնացել Կարեն Տոնականյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031