
Երևանի Մյասնիկյան պողոտայում ավտոﬔքենայի հրդեհ է բռնկվել

Օգոստոսի 31-ին, ժամը 17:15-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ Արքայաձոր ռեստորանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:27-ին, մարվել՝ 17:30-ին: Այրվել է «Mercedes Vaneo» մակնիշի 18 MM 100 պետհամարանիշով ավտոմեքենայի (վարորդ՝ 1960 թ. ծնված Հ. Մ.) շարժիչի հատվածը՝ մասամբ: