Բաժիններ՝

Սուրեն Կարայանը դեսպանների կողﬕց ներդրուﬓեր ներգրավելու ուղղությամբ առաջընթաց է տեսնում

Արտերկրում աշխատող Հայաստանի դեսպանների կողﬕց ներդրուﬓեր ներգրավելու հարցով առաջընթաց կա, մշակվում են ծրագրեր, որոնք կյանքի կկոչվեն: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Տնտեսական զարգացման և ներդրուﬓերի նախարար Սուրեն Կարայանը:

Նրա խոսքով՝ դեսպանները ներդրողներին ոչ թե համոզելու են, որ գան Հայաստան, այլ ծրագրեր են ներկայացնելու նրանց:

«Մենք դեսպանների հետ աշխատանք ենք կատարում, որպեսզի տվյալ երկրի ﬔր հնարավոր գործընկերներին գտնենք ու ներկայացնենք այն ծրագրերը, որոնք պոտենցիալ ունեն»,- ասաց նախարարը:

Վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել էր աշխատանք տանել, որպեսզի դեսպաններն իրենց գործունեությունում ակտիվացնեն տնտեսական բաղադրիչը և աշխատեն Հայաստան ներդրուﬓեր ներգրավելու ուղղությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031