
«Կատարյալ գնդակ էր». Ռեշֆորդը՝ Մխիթարյանի փոխանցման մասին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը, ով գոլի հեղինակ էր դարձել Պրեմիեր լիգայի երրորդ տուրի «Լեսթերի» հետ խաղում, խոսել է իրեն գոլային փոխանցում կատարած Հենրիխ Մխիթարյանի մասին:
Ռեշֆորդը նշել է, որ փոխանցումն այնքան կատարյալ էր, որ ինքն անելու բան չուներ:
«Կատարյալ գնդակ էր: Մխիթարյանը այնպես հարվածեց գնդակին, որ պաշտպանները չհասցրին տեսնել և հեռացնել այն: Նման փոխանցումները սովոաբար գոլի են բերում»- նշել է Ռեշֆորդը:
Սիրարփի Աղաբաբյան