
Մխիթարյանի բացառիկ ռեկորդը Պրեմիեր լիգայում

Անգլիայի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 2:0 հաշվով հաղթեց «Լեսթերին»: Այս խաղում իր հերթական գոլային փոխանցումը կատարեց Հենրիխ Մխիթարյանը:
Սա Մխիթարյանի 5-րդ գոլային փոխանցումն էր երեք խաղերում, ինչը ռեկորդային արդյունք է Պրեմիեր լիգայում: Նման արդյունք գրնացվել էր նաև 1994-95թթ. մրցաշրջանում՝ Ռուել Ֆոքսի կողմից:
«Հուսով եմ, որ ընթացիկ մրցաշրջանում բազում գոլերի և գոլային փոխանցումների հեղինակ կդառնամ: Առաջ, «Մանչեսթեր Յունայթեդ»»,- խաղավարտին գրել էր հայ կիսապաշտպանը:
Սիրարփի Աղաբաբյան