Բաժիններ՝

Հարկադրված փոփոխություն Հայաստանի ազգային հավաքականում

Օգոստոսի 22-ին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հրապարակել էր Հայաստանի առաջնությունում հանդես եկող այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հրավեր էին ստացել մասնակցելու Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Ռումինիա-Հայաստան և Հայաստան-Դանիա հանդիպումների նախապատրաստական հավաքին:

Հրավիրվածների թվում էր նաև «Շիրակի» դարպասապահ Անատոլի Այվազովը: Հաշվի առնելով, որ Անատոլի Այվազովը հրաժարվել է մասնակցել նախապատրաստական հավաքին և հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականի կազմում, հավաքականի մարզչական շտաբը շտապ կերպով հավաքական է հրավիրել «Գանձասար-Կապանի» դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանին: Ազգային հավաքականի մարզական հավաքը կսկսվի վաղը՝ օգոստոսի 28-ին:  Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031