Աշխարհի ամենաբարձր վարձատրվող դերասանները
Forbes ամսագրի վարկանիշային աղյուսակում տեղ են գտել աշխարհի ամենաբարձր վարձատրվող դերասանները:
Վերին հորիզոնականը զբաղեցրել է հոլիվուդյան դերասան Մարկ Ուոլբերգը, ով հայտնի է «Իդեալական փոթորիկ», «Կապիկների մոլորակը», «Գողություն իտալական ձևով», «Մաքս Փեյն», «Ուրացողները» ֆիլմերից: Երկրորդ հորիզոնականում Դուեյն Ջոնսոնն է, իսկ եզրափակում է եռյակը ամերիկացի ժամանակակից դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր Վին Դիզելը:
Մարկ Ուոլբերգ – 68 մլն դոլար 
Դուեյն Ջոնսոն – 56 մլն դոլար 
Վին Դիզել – 54.5 մլն դոլար 
Ադամ Սենդլեր – 50.5 մլն դոլար 
Ջեկի Չան – 49 մլն դոլար 
Ռոբերտ Դաունի կրտսեր – 48 մլն դոլար 
Թոմ Քրուզ – 43 մլն դոլար 
Շախրուխ Խան – 38 մլն դոլար 
Սալման Խան – 37 մլն դոլար 
Ակշայ Կումար – 35.5 մլն դոլար 
Պատրաստեց Անի Գաբուզյանը

