Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից

Օգոստոսի 26-ին, ժամը 22:49-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Վանաձոր հատվածում՝ «Ռոսիա» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայում կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Վանաձոր հատվածի 11-րդ կմ-ին «Opel Astra G» մակնիշի 34 AA 992 պետհամարանիշով (վարորդ՝ 1973 թ. ծնված Կ. Ս.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորակը:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորներ՝ 2001 թ. ծնված Ա. Ս.-ին, 1975 թ. ծնված Ա. Գ.-ին և ավտոմքենայի վարորդին. վերջիններս հոսպիտալացվել են Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031