
Հրդեհն ամբողջությամբ մարվել է

Օգոստոսի 27 – ի առավոտյան ժամը 7- ի դրությամբ Զանգեզուր կենսոլորտային համալիր ՊՈԱԿ -ի Խուստուփ արգելավայրում բռնկված հրդեհն ամբողջությամբ մարվել է, ինչին նպաստել է նաեւ տեղացած անձրեւը։
Ներկայում իրավիճակը լիովին վերահսկելի է:Համալիրի աշխատակիցները շարունակում են իրականացնել շուրջօրյա հսկողություն։
ՀՀ Բնապահպանության նախարարություն