
Լեբրոն Ջեյմսը խնդրել է «Լիվերպուլի» սեփականատերերին բաց թողնել Կոուտինիոյին «Բարսելոնա»

Ինչպես գրում է Sport-ը, «Քլիվլենդ Քավալերսի» բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը, ով հանդիսանում է «Լիվերուլի» բաժնետերերից մեկը, հանդես է եկել թիմի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոյին «Բարսելոնային» վաճառելու օգտին:
Հաղորդվում է, որ Ջեյմսը խնդրել է «Լիվերպուլի» սեփականատերերին՝ ամերիկյան Fenway Sports Group ընկերությանը սկսել Կոուտինիոյի վաճառքի վերաբեյալ բանակցությունները:
Ավելի վաղ «Լիվերպուլը» մերժել էր 25-ամյա բրազիլացու վերաբերյալ «Բարսելոնայի» մի քանի առաջարկներ: Ընդ որում, Կոուտինիոն ուզում է տեղափոխվել կատալոնական ակումբ և հայտնել է «Լիվերպուլին», որ չի ցանկանում «կարմիրների» կազմում խաղալ Չեմպիոնների լիգայում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը