Բաժիններ՝

«Նյուքասլից» կրած պարտությունից հետո «Վեսթ Հեմը» կարող է հեռացնել Սլավեն Բիլիչին

Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, Անգլիայի առաջնության 3-րդ տուրի խաղում «Նյուքասլից» կրած պարտությունից հետո (0:3) «Վեսթ Հեմի» ղեկավարությունը կարող է հեռացնել թիմի գլխավոր մարզիչ Սլավեն Բիլիչին: Թիմի ելույթը մրցաշրջանի մեկնարկում համարվել է անընդունելի: Վերջնական որոշում դեռ չի կայացվել: Ըստ Sky Sports-ի տվյալների, «Վեսթ Հեմի» ղեկավարությանը դուր է գալիս «Նյուքասլի» գլխավոր մարզիչ Ռաֆա Բենիտեսի աշխատանքը:

«Վեսթ Հեմը» պարտվել է ԱՊԼ-ի բոլոր 3 տուրերում: Առաջին խաղում թիմը պարտվեց «Մանչեսթեր Յունայթեդին» (0:4), հետո «Սաութհեմփթոնին» (2:3) և «Նյուքասլին» (0:3):

Հիշեցնենք, որ Բիլիչը «Վեսթ Հեմի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է 2015 թվականին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031