
«Արսենալը» կփորձի մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը ստորագրել «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոյին

«Արսենալը» առաջարկ է պատրաստում «Ռեալի» համար կիսապաշտպան Մարկո Ասենսիոյի վերաբերյալ: «Սերուցքայինների» մարզչական շտաբը կարող է 21-ամյա ֆուտբոլիստին չտալ բավարար քանակության խաղային ժամանակ այս մրցաշրջանում, քանի որ Գարեթ Բեյլը և Իսկոն Զինեդին Զիդանի համար հանդիսանում են ավելի առաջնային տարբերակներ: Դրանից էլ հենց կարող են օգտվել «զինագործները»:
Լոնդոնցիների նախնական առաջարկը կարող է կազմել նվազագույնը 72 մլն ֆունտ:
Ասենսիոյի պայմանագրի ժամկետը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը