«Մենք գրկաբաց կընդունենք Դիեգո Կոստային». Ռոնալդ Կուման
«Էվերթոնի» գլխավոր մարզիչը դեմ է «Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստային տեսնել իր թիմում:
28-ամյա իսպանացի հարձակվողը, ով վիճաբանություն է ունեցել «կապույտների» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ, շարունակում է նոր թիմի փնտրտուքները: Կոստայի պայմանագիրը «Չելսիի» հետ ուժի մեջ է մինչև 2019 թվականը, սակայն արդեն հիմա ֆուտբոլիստի իրավաբանները սկսել են աշխատել պայմանագրի լուծարման ուղղությամբ:
Դեռ հայտնի չէ՝ որտեղ կշարունակի կարիերան Դիեգոն: Հնարավոր տարբերակների շարքում կան ինչպես իսպանական, այնպես էլ անգլիական ակումբներ, այդ թվում նաև «Էվերթոնը», որի մարզիչն արդեն հայտարարել է սկանդալային հարձակվողին իր թիմում ընդունելու պատրաստակամության մասին:
«Ես միշտ ասել եմ, որ մենք գրկաբաց կընդունենք յուրաքանչյուր լավ ֆուտբոլիստի, իսկ Կոստան հենց այդպիսինն է: Մենք մինչև հիմա հարձակվող ենք փնտրում»,- հայտարարել է Ռոնալդ Կումանը:
Նախորդ մրցաշրջանում Կոստան ԱՊԼ-ում անցկացրած 35 խաղերում դարձել է 20 գոլի հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը