
«Չելսին» պլանավորում է մինչև տրանսֆերային պատուհանի ավարտը ստորագրել Անգլիայի հավաքականի 3 ֆուտբոլիստների

Լոնդոնի «Չելսին» դեռ հեռու է տրանֆսերային արշավի ավարտից:
Իտալացի մասնագետն իր հարցազրույցներում բազմիցս խոսել է այն մասին, որ իրեն անհրաժեշտ է ուժեղացում և հիմա «Չելսիի» ղեկավարները պատրաստվում են գնել միանգամից 3 ֆուտբոլիստների:
Ինչպես հաղորդում է The Guardian-ը, «կապույտները» պլանավորում են ստորագրել Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենին «Արսենալից», Ռոս Բարկլիին «Էվերթոնից» և Դանի Դրինքուոթերին «Լեսթերից»:
«Արսենալի» հետ Չեմբերլենի պայմանագրի ժամկետը լրանում է 1 տարուց, ուստի «Չելսին» հույս ունի, որ նրա գինը բավականին շահավետ կլինի:
Բարկլին արդեն վաղուց ստացել է համապատասխան առաջարկի դեպքում ակումբային գրանցումը փոխելու թույլտվությունը, իսկ Դրինքուոթերին լոնդոնցիները հույս ունեն գնել 30 մլն ֆունտով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը