
«Ոչինչ չունեմ Բոնուչիի դեմ, բայց «Միալնն» ավագի թևկապը խոստացել էր Դոնարումային». Մինո Ռայոլա

Դարպասապահի գործակալը մի փոքր հիասթափված է: Ռայոլան պատմել է, թե ինչպես «Միլանը» չի պահել Ջանլուիջի Դոնարումային տված խոստումը:
«Ես ուրախ եմ, որ Դոնարուման մնաց «Միլանում»: Մենք հարգում ենք նրա որոշումը: Ակումբը խոստացել էր նրան ավագի թևկապը: Ոչինչ չունեմ Բոնուչիի դեմ, բայց մենք կցանկանայինք հասկանալ իրավիճակը»,- հայտարարել է Ռայոլան Football Italia-ին:
2017թ. ամռանը Դոնարուման երկարաձգեց պայմանագիրը «Միլանի» հետ մինչև 2021թ. հունիս: Մինչև համաձայնագրի ստորագրումը դարպասապահը կարող էր տեղափոխվել «Ռեալ» կամ «Մանչեսթեր Սիթի»:
Լեոնարդո Բոնուչին միլանյան ակումբ տեղափոխվեց «Յուվենթուսից» 42 մլն եվրոյով և միանգամից նշանակվեց թիմի նոր ավագ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը