
«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է Պիեր-Էմերիկ Օբամեյանգի համար «Բորուսիային» վճարել ավելի քան 70 մլն եվրո

«Քաղաքայիններին» անհրաժեշտ է ուժեղացնել հարձակումը:
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը դարձել է «Մանչեսթեր Սիթիի» առանցքային տրանսֆերային նպատակը՝ Ալեքսիս Սանչեսի տեղափոխության կապակցությամբ բանակցությունների ձախողումից հետո:
Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, անգլիական ակումբը պատրաստ է Օբամեյանգի համար վճարել ավելի քան 70 մլն եվրո: Ավելի վաղ Օբամեյանգը հայտարարել էր, որ կարիերան զարգացնելու համար պետք է հեռանա «Բորուսիայից»:
Հարձակվողը գերմանական ակումբի կազմում հանդես է գալիս 2013 թվականից: Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանում Օբամեյանգը դարձել է լավագույն ռմբարկուն՝ դառնալով 21 գոլի հեղինակ:
Transfermarkt-ը գաբոնցի հարձակվողին գնահատում է 65 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը