
«Ռոնալդուն հաստատ մնում է «Ռեալում». չեմ պատկերացնում իմ թիմն առանց նրա». Զինեդին Զիդան

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է մադրիդյան ակումբից հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հնարավոր տեղափոխության մասին շշուկները: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռոնալդուն դեմ չէ երկարաձգել պայմանագիրը «Ռեալի» հետ, բայց պայման է ներկայացրել «Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին՝ ցանկանալով դառնալ աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:
«Եթե Ռոնալդուն լավագույն ֆուտբոլիստն է, արդյո՞ք արժանի է լինել ամենաբարձր վարձատրվողը: Դա Ռոնալդուի և ակումբի հարցն է: Կրիշտիանուն հաստատ կմնա «Ռեալում»: Ես չեմ պատկերացնում իմ թիմն առանց նրա: Այստեղ է նրա ակումբը, թիմը և քաղաքը: Այստեղ նա իրեն շատ լավ է զգում»,- Զիդանին է մեջբերում Goal-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը