Բաժիններ՝

«Պատրաստ ենք խիստ պատժել ֆեյր-փլեյի խախտման համար». ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերին

Ղեկավարները պատրաստ են դիմել կոշտ միջոցների:

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հայտարարել է, որ մտադիր է խիստ պատժել այն ակումբներին, որոնք խախտել են ֆինանսական ֆեյր-փլեյը:

«ՈւԵՖԱ-ն պատրաստ է խիստ պատժել այն ակումբներին, որոնք խախտում են ֆեյր-փլեյը: Ես լուրջ եմ ասում: Մենք կփորձենք օգնել ակումբներին հարգել կանոնները:

Խորհուրդներ կտանք նրանց իրավական հարցերի վերաբերյալ՝ կապված ֆինանսական ֆեյր-փլեյի հետ, իսկ եթե նրանք չհետևեն կանոններին, ապա խիստ կպատժվեն: Ես խոսում եմ ոչ միայն ՊՍԺ-ի մասին, այլ Եվրոպայի բոլոր ակումբների մասին: Մենք հետևում ենք իրավիճակին և հավատացեք՝ աշխատում ենք դրա վրա»,- հայտարարել է Չեֆերինը ESPN GB-ին:

Ալեքսանդր Չեֆերինը գլխավորեց ՈւԵՖԱ-ն 2016թ. սեպտեմբերին:

Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձևակերպվեցին ֆուտբոլի պատմության մեջ ամենախոշոր երկու գործարքները. Ուսման Դեմբելեն «Բորուսիայից» տեղափոխվեց «Բարսելոնա» 105 մլն եվրոյով՝ գումարած բոնուսները, իսկ Նեյմարը տեղափոխվեց ՊՍԺ 222 մլն եվրոյով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս