
Հրդեհ Ձագեձոր գյուղի մոտակա սարալանջին. առկա է տարածման վտանգ

Օգոստոսի 26-ին, ժամը 12:23-ին ահազանգ է ստացվել, որ Խուստուփ լեռան ետնամասից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր են մեկնել 17 հրշեջ-փրկարար:
Պարզվել է, որ Ձագեձոր գյուղի մոտակա սարալանջին այրվում է խոտածածկույթ, առկա է տարածման վտանգ:
Սահմանվել է հերթապահություն։
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։