Ծովակալ Իսակովի պողոտայում 3 ավտոմեքենաներ են բախվել

Օգոստոսի 26-ին, ժամը 22:39-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայում՝ Ամերիկյան դեսպանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են 3 ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» մակնիշի 34 AN 129 (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) և «Opel Astra G» մակնիշի 30 OS 211 պետհամարանիշերով (վարորդ՝ Ա. Մ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Opel Astra G» մակնիշի ուղևոր Ս. Գ.-ը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են «Opel Astra G» մակնիշի 30 OS 211 պետհամարանիշով ավտոմեքենան:

Տեսանյութեր

Լրահոս