
«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթում է, Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

Անգլիայի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի շրջանակներում կայացավ «Մանչեսթեր Յունայթեդ» – «Լեսթեր» հանդիպումը, որն ավարտվեց մանկունյանցիների հաղթանակով՝ 2:0:
Երկու թիմերի միջև հանդիպման հաշիվը բացվեց միայն 2-րդ խաղակեսի 70-րդ րոպեին, երբ մեկնարկայն կազմում հայտնված Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ փոխարինման դուրս եկած Մարկուս Ռաշֆորդը: 12 րոպե անց «կարմիր սատանաները» կրկնապատկեցին հաշվի առավելությունը. գոլի հեղինակ դարձավ Մարուան Ֆելաինին:
«Մանչեսթեր Յունայթեդ» – «Լեսթեր» 2:0
Գոլեր. Ռաշֆորդ, 70, Ֆելաինի, 82