Բաժիններ՝

«Կրթական ծրագրերը պետք է բեռնաթափվեն». Լևոն Մկրտչյան

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի համոզմամբ՝ Հայաստանում կրթական ծրագրերի բեռնաթափում պետք է իրականացվի: Այս մասին Արմավիրի մարզում տեղի ունեցած օգոստոսյան խորհրդակցությունների ﬔկնարկի ժամանակ նշեց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:

Նախարարը, հաﬔմատական անցկացնելով եվրոպական երկրների և հայաստանյան կրթական համակարգերի ﬕջև, ասաց, որ եվրոպական երկրներում առավելագույնը 14-15 առարկա է դասավանդվում դպրոցներում, իսկ ՀՀ-ում՝ 22: Այսպիսով, որակին հարված է հասցվում։

«Երբ ասում ենք ծրագրերի բեռնաթափում, ﬔնք պետք է կարողանանք նայել երեխայի տեսանկյٳնից։ Միջինում երեխան կարող է մոտ 3 ժամ տնային աշխատանք կատարել և դրանից ելնելով՝ պետք է հասկանալ, թե նրա շաբաթական ծանրաբեռնվածությունը քանի առարկա կարող է լինել։ Մեկ այլ խնդիր էլ կա՝ ծնողը դպրոցի կողքին է ﬕնչև 9-րդ դասարան` երեխային պատժում է, երբ նա դասի չի գնում, հետևում է, որ երեխան դասերը սովորի, սակայն 10-12-րդ դասարաններում ծնողը դառնում է դպրոցի թշնաﬕն` երեխային դպրոց չուղարկելով և մասնավոր պարապմունքների ուղարկելով: Նա սկսում է չհավատալ, որ վերջին 3 տարում երեխային տալիս են անհրաժեշտ հմտություն և գիտելիք: Մենք չենք կարողացել ﬕ գիծ քաշել, որ երեխան ավագ դպրոցում ավարտում է իր հիﬓական կրթությունը և ավագ դպրոցում երեխան չպետք է շարունակի նույն բանը, նա պետք է նորը ստանա: Պետք է պատրաստվի բուհ ընդունվելուն, նրան պետք է ավելի շատ կյանքին պատրաստել»,- ասաց նախարարը:

Նրա պնդմամբ, եթե երեխան սիրում է «Պատմություն» առարկան, ավագ դպրոցում չպետք է կրկնել տալ, այլ հասկանալ` երեխան որ շրջանն է սիրում ու այդ ուղղությամբ խորանալ:

Լևոն Մկրտչյանի համոզմամբ՝ ավագ դպրոցում պարտադիր պետք է ունենալ առարկա, որը կօգնի մասնագիտական կողﬓորոշում ստանալ:

«Ըստ էության` ﬔնք աշակերտին չենք պատրաստում և թողնում ենք ծնողների հայեցողությանը: Պետք է ավագ դպրոցի ամբողջ ծրագիրը բեռնաթափել: Մենք ﬕ ﬔծ սխալ ենք անում`12 տարիների ընթացքում մարդուն, ով երեխայից դառնում է հասուն մարդ, նույն ձևով ենք վերաբերվում: Պետք է այնպես անել, որպեսզի տնօրենն ու իր հենարանը` ուսուցիչը, գիտակցի իր առաքելությունը»,- շեշտեց ՀՀ ԿԳ նախարարը:

Նրա խոսքով, եթե դպրոցն ուզում է հասկանալ` ուր է գնում, իրենք պարտավոր են ուղղություն տալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս