Բաժիններ՝

«Բարսելոնան» պաշտոնապես հայտարարել է Ուսման Դեմբելեի տրանսֆերը ձեռք բերելու մասին

Կատալոնական «Բարսելոնան» հայտարարել է «Բորուսիա Դորտմունդի» ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեի տրանսֆերը ձեռք բերելու մասին: Ինչպես հաղորդում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, ֆրանսիացու տրանսֆերի համար կատալոնական ակումբը վճարել է 105 ﬕլիոն եվրո:

Նշվում է, որ Դեմբելեն «Բարսելոնայի» հետ կկնքի 5 տարվա պայմանագիր, իսկ ֆուտբոլիստի հրաժարագինը կկազﬕ 400 ﬕլիոն եվրո: Ուսման Դեմբելեն Բարսելոնա կժամանի օգոստոսի 27-ին, իսկ հաջորդ օրն առավոտյան բուժզննում կանցնի կատալոնական ակումբում:

Ֆուտբոլիստի շնորհանդեսի օրվա և ժաﬕ վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն կտրամադրվի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս