
«Այս տարի հաջողությունը ﬔր կողﬓ է». Հենրիխ Մխիթարյան

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիﬕ ավագ և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է «կարﬕր սատանաների» երկրորդ անընդﬔջ հաղթանակի մասին:
«Մեզ համար բարդ ստացվեց առաջին կեսում: Աﬔն ինչ ավելի հեշտ եղավ, երբ խփեցինք երրորդ և չորրորդ գոլերը: Ստացանք ավելի ﬔծ տարածություն: Այս տարի հաջողությունը ﬔր կողﬓ է, հույս ունեմ, որ կշարունակենք այնպես ինչպես սկսել ենք»,- Մխիթարյանի խոսքերը ﬔջ է բերում «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ալիքը:
Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 2-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» գերազանցեց «Սուոնսիին» (0:4): «Կարﬕր սատանաները» խաղակեսի վերջնամասում օգտագործեցին ստանդարտ դիրքը: Անկյունայինի խաղարկուﬕց հետո «Մանչեսթեր Յունայթեդին» առաջ մղեց Էրիկ Բային: Երկրորդ կեսի 80-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի փոխանցուﬕց հետո հաշիվը կրկնապատկեց «կարﬕր սատանաների» նորեկ Լուկակուն: Ընդաﬔնը ﬔկ րոպե անց կրկին Մխիթարյանի փոխանցուﬕց հետո երրորդ գոլը խփեց Պոլ Պոգբան: «Կարﬕր սատանաները» շարունակեցին տիրել իրավիճակին և խփեցին նաև 4-րդ գոլը: Այս անգամ աչքի ընկավ Մարսիալը: Հայաստանի ազգային թիﬕ ավագ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» ﬔկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 85-րդ րոպեին: