
«Հզորություն, ուժ և տեմպ». Թիերի Անրին՝ Հենրիխ Մխիթարյանի մասին

Լոնդոնի «Արսենալի» նախկին լեգենդար ֆուտբոլիստ Թիերի Անրին խոսել է Հենրիխ Մխիթարյանի՝ «Սուոնսիի» դեմ խաղի մասին:
«Հզորություն, ուժ և տեմպ: Երբ նայում ես Մխիթարյանին, նա այդքան էլ բարձրահասակ և ուժեղ չէ, բայց նա կարողանում է այնպես պահել խաղի տեմպը և տեսնել խաղընկերներին… հրաշալի է»,- ասել է Անրին:
Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 2-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» գերազանցեց «Սուոնսիին» (0:4): «Կարﬕր սատանաները» խաղակեսի վերջնամասում օգտագործեցին ստանդարտ դիրքը: Անկյունայինի խաղարկուﬕց հետո «Մանչեսթեր Յունայթեդին» առաջ մղեց Էրիկ Բային: Երկրորդ կեսի 80-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի փոխանցուﬕց հետո հաշիվը կրկնապատկեց «կարﬕր սատանաների» նորեկ Լուկակուն: Ընդաﬔնը ﬔկ րոպե անց կրկին Մխիթարյանի փոխանցուﬕց հետո երրորդ գոլը խփեց Պոլ Պոգբան: «Կարﬕր սատանաները» շարունակեցին տիրել իրավիճակին և խփեցին նաև 4-րդ գոլը: Այս անգամ աչքի ընկավ Մարսիալը: Հայաստանի ազգային թիﬕ ավագ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» ﬔկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 85-րդ րոպեին: