Բաժիններ՝

Թոփ-14. Հայտնիների ինքնաթիռները

Թոմ Քրուզ 

Դերասան Թոմ Քրուզը հանդիսանում է 36 մլն դոլար արժողությամբ Gulfstream IV-ի սեփականատերը: Հոլիվուդյան աստղը նույնիսկ կարողանում է վարել այն և իր ինքնաթիռով մեկնում է կինոփառատոնների և պրեմիերաների:

Անջելինա Ջոլի 

Աշխարհի ամենաարագ ինքնաթիռներից մեկը՝ Cirrus SR22-ը պատկանում է Հոլիվուդի գլխավոր գեղեցկուհիներից մեկին՝ Անջելինա Ջոլիին:

Ջիմ Քերրի 

20 ուղևորի համար նախատեսված Gulfstream V-ի սեփականատերը Ջիմ Քերրին է: Այս շքեղության համար դերասանը վճարել է 50 մլն դոլար:

Օփրա Ուինֆրի 

Հաղորդավարուհի և հասարակական գործիչ Օփրա Ուինֆրիի 42 մլն դոլար արժողությամբ Global Express XRS Jet-ը նախատեսված է 10 մարդու համար:

Jay-Z 

15 մարդու համար նախատեսված, 50 մլն դոլար արժողությամբ Bombardier Challenger 850 ինքնաթիռը ռեփեր Jay-Z-ն նվեր է ստացել կնոջից՝ Բեյոնեսից:

Հարիսոն Ֆորդ 

Հարիսոն Ֆորդը չի սահմանափակվել 1 ինքանթիռով: Նա ունի 6 ինքնաթիռ և 1 ուղղաթիռ. Aviat A-1B Husky, DHC-2 Beaver, Cessna 680, Beechcraft B36TC Bonanza, Cessna 208B Grand Caravan, 929-vintage WacoTaperwing և Bell 407 ուղղաթիռ: Ինքնաթիռներից յուրաքանչյուրն արժե մոտ 18 մլն դոլար:

Դոնալդ Թրամփ 

Աշխարհի ամենաթանկ անձնական ինքանթիռներից մեկը՝ Boeing 757-ը պատկանում է Դոնալդ Թրամփին: Այն նախատեսված է 40 ուղևորի համար, ներքին հարդարանքը հիշեցնում է հյուրանոց, կահույքը բնական կաշվից է, լոգարանը՝ բնական փայտից և ոսկուց: Եվ այս ամենն արժե 100 մլն դոլար:

Թայգեր Վուդս 

Գոլֆի լեգենդ Թայգեր Վուդսի Gulfstream G550-ն արժե 53.5 մլն դոլար:

Բիլ Գեյթս 

Միլիարդատեր և Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսի BombardierGlobalExpress-ն արժե 40 մլն դոլար:

Ջոն Տրավոլտա 

Դերասան Ջոն Տրավոլտան ունի մոտ 10 ինքնաթիռ: Նրա հավքածուում առկա են Boeing 707, Bombardier Challenger 601, Boeing 727 Gulfstream jets:

Սելին Դիոն 

Սելին Դիոնի Bombardier BD-700 Global Express-ը, որն արժե 40 մլն դոլար, նախատեսված է 18 մարդու համար:

Մորգան Ֆրիման 

Մորգան Ֆրիմանն օդաչուի լիցենզիայից բացի ունի նաև 4 ինքնաթիռ. Cessna Citation 501, две модели Cessna 414 և Emivest SJ30:

Ռալֆ Լորեն 

Ռալֆ Լորենն ունի այնպիսի ինքնաթիռներ, ինչպիսիք են Hawker-ը և Gulfstream G650-ը:

Ռոման Աբրամովիչ 

Միլիարդատեր Ռոման Աբրամովիչը թռիչքներ է իրականացնում 80 մլն դոլար արժողությամբ իր Boeing 767-33A/ER-ով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս