Բաժիններ՝

«Բաց կթողնենք Դեմբելեին, եթե մեր պայմանները կատարեն, բայց չենք սպասի մինչև վերջին օրը». Միխայել Ցորկ

«Բարսելոնան» պետք է շտապի:

Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Միախյել Ցորկը մեկնաբանել է Ուսման Դեմբելեի հնարավոր տրանսֆերի հարցը:

«Մենք հստակ դիրքորոշում ունենք այդ հարցում: Եթե մեր պայմանները կատարվեն, Դեմբելեն կվաճառվի այս ամառ: Հակառակ դեպքում նա կմնա «Բորուսիայում»: Մենք չենք սպասի մինչև տրանսֆերային պատուհանի վերջին օրը»,- հայտարարել է Ցորկը գերմանական Sky Sport-ին:

«Բորուսիան» մերժել է Դեմբելեի վերաբերյալ «Բարսելոնայի» մի քանի առաջարկներ: Ըստ տարբեր տվյալների՝ ակումբն ուզում է ֆուտբոլիստի համար ստանալ 130-150 մլն եվրո:

Ուսմանն արդեն հրաժարվել է հանդես գալ դորտմունդյան ակումբի կազմում և վերադարձել է Ֆրանսիա, որտեղ սպասում է տրանսֆերին:

2016թ. ամռանը «Բորուսիան» Դեմբելեին գնել է «Ռենից» 15 մլն եվրոյով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս