
«Եթե գնեմ «Արսենալը», առաջին հերթին կփոխեմ Վենգերին». Աֆրիկայի ամենահարուստ մարդ

Արսեն Վենգերի վրա կախվել է Ալիկո Դանգոտեի ստվերը:
Նիգերիացի միլիարդատեր Ալիկո Դանգոտեն վստահ է, որ իրեն կհաջողվի Ալիշեր Ուսմանովից և Սթեն Կրոնկեից գնել «Արսենալն»:
«Առաջին հերթին ես կփոխեմ մարզչին: Նա գերազանց աշխատանք է կատարել, բայց թող մեկ ուրիշը փորձի հաջողությունը:
Վստահ եմ, որ եթե սեփականատերերն ընդունելի առաջարկ ստանան, ապա կհամաձայնեն վաճառել: Երբ մենք ավարտենք նավթամուղ գործարանի կառուցումը, ապա կկարողանանք կյանքի կոչել դա:
«Արսենալը» մեծ թիմ է, լավ կազմակերպված: Բայց այն կարելի է ավելի լավ կառավարել, դրա համար ես կգնեմ ակումբը: Կսպասեմ: Ես կգնեմ «Արսենալը», եթե նույնիսկ իրավիճակը լրջորեն փոխվի»,- Դանգոտեին է մեջբերում Bloomberg-ը:
Ալիկո Դանգոտեի կարողությունը գնահատվում է 13 մլրդ դոլար:
Վենգերը ղեկավարում է «Արսենալը» 1996 թվականից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը