
«Չեմ կարծում, որ «Մանչեսթեր Յունայթեդն» այս ամառ ևս ինչ-որ մեկին կգնի». Ժոզե Մոուրինիո

Մարզիչը գնումների կապակցությամբ ճնշում չի գործադրի ակումբի վրա:
«Չեմ կարծում, որ մենք այս ամառ կվերադառնանք շուկա: Եթե ինչ-որ բան չպատահի: Ես ասել եմ միսթեր Վուդվորդին, որ ինձ պետք են 4 ֆուտբոլիտսներ, բայց «Մանչեսթեր Յունայթեդի» վրա ճնշում գործադրել չեմ ուզում:
Առջևում դեռ հունվարյան պատուհանը կա: Ոչ մի ճնշում չի լինի: Ես գոհ եմ թիմից, որն ունեմ: Մենք պատրաստ ենք հանգիստ առաջ գնալ»,- Մոուրինիոյին է մեջբերում ESPN-ը:
Այս ամառ մանկունյանցիների նորեկներ դարձան Ռոմելու Լուկակուն, Վիկտոր Լինդելյոֆը և Նեմանյա Մատիչը: «Կարմիր սատանաները» ամառային գնումների վրա ծախսել են 165 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը