
«Ուզում ենք օգնել Նեյմարին դառնալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը». ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Ունայի Էմերի

Լեո Մեսսին բրազիլացուն ասում էր նույն բանը:
«Նեյմարը գերազանց ֆուտբոլիստ է, լավագույններից մեկն աշխարհում: Բայց հանդերձարանում և աշխատանքի ժամանակ նա իրեն նորմալ է պահում բոլորի նկատմամբ: ՊՍԺ-ում բոլոր ֆուտբոլիստները գերազանց են և նրանք ուրախ են, որ հիմա այնպիսի ֆուտբոլիստը, ինչպիսին Նեյմարն է, իրենց հետ թիմում է: Մենք բոլորս դա ուզում էինք:
Մենք ուզում ենք զարգանալ Նեյմարի հետ միասին և օգնել նրան դառնալ լավագույն ֆուտբոլիստն աշխարհում: Պետք է աշխատենք դրա վրա և նա նույնպես կաշխատի դրա վրա: Միասին մենք ավելի ուժեղ կդառնանք»,- Էմերիին է մեջբերում ESPN-ը:
Փարիզեցիների կազմում «Գենգամի» դեմ դեբյուտային խաղում բրազիլացին դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը