
Դեմբելեի և Կոուտինիոյի հետ կապված անհաջողության դեպքում «Բարսելոնան» կանցնի «պլան Բ»-ին

«Կապտանռնագույններն» արդեն կողմնորոշվել են ուժեղացման այլընտրանքային տարբերակներում, այն դեպքում, եթե նրանց չհաջողվի ստորագրել տրանսֆերային հիմնական նպատակներին:
Այս ամռանը կատալոնացիների շարքերը տեղափոխվելու հիմնական թեկնածուներն են Ուսման Դեմբելեն «Բորուսիայից» և Ֆիլիպե Կոուտինիոն «Լիվերպուլից»: Տվյալ պահին բանակցությունները մտել են փակուղի, սակայն, եթե չստացվի ստորագրել Դեմբելեին և Կոուտինիոյին, կատալոնացիներն արդեն կողմնորոշվել են այլընտրանքային տարբերակներում:
Ինչպես հաղորդում է իսպանական Sport թերթը, «Բարսելոնան» ունի «պլան Բ», որն իր մեջ ներառում է ՊՍԺ-ից Անխել Դի Մարիայի և «Նիսից» Ժան-Միշել Սերիի ձեռքբերումը: Երկու ֆուտբոլիստներն էլ ավելի շուտ հետաքրքրություն են ցուցաբերել նման տրանսֆերում, ընդ որում, նրանց ստանալը ավելի հեշտ կլինի, քան գերթանկ Կուոտինիոյին և Դեմբելեին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը