Բաժիններ՝

«Չելսին» պատրաստ է 45 մլն եվրոյի դիմաց Կոստային բաց թողնել «Ատլետիկո»

28-ամյա հարձակվողի չարչարանքները մոտենում են ավարտին:

«Ատլետիկոն» և «Չելսին» համաձայնեցրել են Դիեգո Կոստայի տրանսֆերի պայմանները դեպի մադրիդյան ակումբ: «Հնդկացիները» կվճարեն «կապույտներին» 45 մլն եվրո, իսկ որոշակի պայմանների կատարման դեպքում այն կաճի մինչև 55 մլն եվրո: Ընդ որում, տեղափոխությունը չի կատարվի այնքան ժամանակ, մինչև Կոստան և «Չելսին» չհարթեն տարաձայնությունները: Ակումբի տրամադրության տակ վերադառնալ հրաժարվելու պատճառով ֆուտբոլիստն արդեն տուգանվել է 330 հազար եվրոյի չափով: Ինչպես հաղորդում է Onda Cero-ն, մոտ ժամանակները Կոստան կարող է տուգանվել 3.2 մլն եվրոյի չափով:

2014 թվականին Կոստան «Չելսի» տեղափոխվեց «Ատլետիկոյից» 38 մլն եվրոյով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս