Բաժիններ՝

«Բարսելոնան» Ֆիլիպե Կոուտինիոյի համար առաջարկել է 90 մլն եվրո և ևս 40 մլն՝ որպես բոնուս

Կատալոնացիները բրազիլացու համար շատ բանի են պատրաստ:

Հայտնի են դարձել «Բարսելոնայի» առաջարկների մանրամասները՝ կապված «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոյի տրանսֆերի հետ: Ինչպես հաղորդում է The Times-ը, կատալոնացիները պատրաստ են եղել բրազիլացու համար վճարել 130 մլն եվրո, որոնցից 90-ը՝ միանգամից, իսկ 40-ը՝ որպես բոնուս: Բոնուսի տակ ենթադրվում է 5 տարվա ընթացքում մի քանի հաղթանակ Չեմպիոնների լիգայում, մի քանի չեմպիոնություն Իսպանիայում, կամ «Ոսկե գնդակի» նվաճում:

Կոուտինիոն հրաժարվել է հանդես գալ «Լիվերպուլում» և խնդրել է հանել իրեն տրանսֆերի: «Կարմիրները» հայտարարել են, որ ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ մտադիր չեն վաճառել Կոուտինիոյին:

Կոուտինիոն «Լիվերպուլ» է տեղափոխվել «Ինտերից», 2013 թվականին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս