
ՊՍԺ-ն մոտակա ժամերին կհայտարարի «Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերի մասին

Ֆրանսիացու տեղափոխության պատմությունը մոտենում է ավարտին:
ՊՍԺ-ն մոտակա ժամերին կլուծի Մբապեի տրանսֆերի հետ կապված վերջին ձևականությունները: Փարիզեցիները կհայտարարեն հարձակվողի տեղափոխության մասին, ով հաջորդ շաբաթ պայմանագիր կստորագրի նոր ակումբի հետ: Ըստ Mundo Deportivo-ի տեղեկության՝ Մբապեի տրանսֆերը ՊՍԺ կարժենա 180 մլն եվրո: Ֆուտբոլիստի մաքուր աշխատավարձը կկազմի 18 մլն եվրո:
Մբապեն նախորդ մրցաշրջանում «մոնեգասկների» կազմում անցկացրել է 44 խաղ և խփել է 26 գնդակ:
Transfermarkt-ը Մբապեին գնահատում է 35 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը