Բաժիններ՝

Ֆրանսիական խոհանոց. Էլզասյան խնձորով թխվածք

Բաղադրիչներ

Խմորի համար

1. Ալյուր – 250 գ
2. Կարագ – 125 գ
3. Շաքարավազ – 25 գ
4. Աղ – 5 գ
5. Սառը ջուր – 10 մլ

Միջուկի համար

1. Խնձոր – 1 կգ
2. Շաքարավազ – 25 գ
Պատելու համար
1. Շաքարավազ – 25 գ
2. Հեղուկ սերուցք – 10 մլ
3. Ձու – 2 հատ

Պատրաստման եղանակը

1. Պատրաստել խմորը թխվածքի հիմքի համար՝ ալյուրը խառնելով սառեցրած կարագի կտորների հետ, ավելացնել ջուրը և հունցել էլաստիկ խմոր: Հունցել, տալ գնդի ձև, փաթաթել թաղանթով և դնել սառնարանը մոտ 30 րոպե:

2. Կրեմի համար ձուն հարել շաքարավազի հետ, ավելացնել սերուցքը, ըստ ցանկության՝ ավելացնել նաև վանիլին:

3. Թխելու համար կաղապարը պատել կարագով: Խմորը գրտնակել 5մմ հաստության, տեղավորել կաղապարի մեջ՝ բարձրացնելով կողերը և ծակծկել պատառաքաղով:

4. Խնձորը մաքրել, կտրատել 4 կամ 8 մասի և գեղեցիկ շարել խմորի վրա: Վրան 25 գ շաքարավազ ցանել: Թխել նախապես 190 աստիճան տաքացրած ջեռոցում, 25-30 րոպե:

5. Այդ ընթացքում խնձորները պետք է պատրաստ լինեն, և կարելի է դրանց վրա լցնել կրեմը և հավասարաչափ տեղաբաշխել:

6. Նորից դնել ջեռոցը ևս 15-20 րոպե:

7. Պատրաստի թխվածքի վրա շաքարի փոշի շաղ տալ . մատուցել տաք վիճակում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս