
Շամիրամ գյուղի սգո սրահում կրակոցներ արձակելու կասկածանքով ոստիկանությունը որոնում է 50-ամյա Թելման Քալաշյանին

ՀՀ ոստիկանության ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներով պարզվել է այսօր Շամիրամ գյուղում կատարված հանցագործության մեջ կասկածվողի ինքնությունը՝ Արամվիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ, 1967 թվականին ծնված Թելման Քալաշյան:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ոստիկանության տեղեկացմամբ՝ իրականացվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք, որ այսօր Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում գտնվող սգո սրահում կրակոցներ են հնչել, որի հետևանքով զոհվել է 4, վիրավորվել 7 մարդ:
Լուսանկարում Շամիրամ գյուղում կրակոցներ արձակելու մեջ կասկածվող 50-ամյա Թելման Վազիրի Քալաշյանն է