Բաժիններ՝

Արցախի բոլոր հիվանդանոցներն ապահովված են հակաօձային շիճուկներով. ԱՀ առողջապահության նախարար

Ընթացիկ տարվա ապրիլ ամսից սկսած Արցախում գրանցվել է օձի խայթոցի 13 դեպք, որից 3-ը Քաշաթաղի շրջանում:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին ԱՀ Ազգային ժողովի լիագումար նիստին այսօր՝ հարց ու պատասխանի ժամանակ, ասել է ԱՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը և նշել. «Բարեբախտաբար, մահվան դեպքեր չեն գրանցվել:

Արցախի բոլոր հիվանդանոցներն ապահովված են հակաօձային շիճուկներով»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս