
Զլատան Իբրահիմովիչը հրաժարվել է Դեյվիդ Բեքհեմի ակումբից առաջարկված 100 մլն եվրոյից

Ինչպես հաղորդում է AS-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ում պայմանագրի ժամկետը մանկունյանցիների հետ լրանում է հունիսի 30-ին, ստացել է շատ հետաքրքիր առաջարկ «Մայամի Յունայթեդից», բայց միանգամից պատասխանել է մերժմամբ:
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ ամերիկյան ակումբը, որի սեփականատերը հանդիսանում է «Կարմիր սատանաների» նախկին կիսապաշտպան Դեյվիդ Բեքհեմը, պատրաստ է եղել խաղադրույք կատարել փորձառու շվեդի վրա և առաջարկել է նրան 100 մլն եվրո՝ 4 տարվա համար: Սակայն 35-ամյա ֆուտբոլիստն ուզում է մնալ Եվրոպայում և հանդես գալ բարձր մակարդակում:
Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդը» հանել էր Իբրահիմովիչին ԱՊԼ-ի հայտացուցակից: Մանկունյանցիների կազմում հարձակվողն անցկացրել է 46 խաղ, որոնցում դարձել է 28 գոլի հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը