Բաժիններ՝

ԱՄՆ-ը հայտնել է ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունների բյուջեն 500 հազար դոլարով կրճատելու մասին

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչությունը հայտնել է համաշխարհային կազմակերպության ծախսերի կրճատման հարցում առաջին հաջողությունների մասին. խաղաղապահ գործողությունների բյուջեն կրճատվել է ավելի քան կես միլիոն դոլարով։

«ԱՄՆ-ի ջանքերը հանգեցրեցին այն բանին, որ ՄԱԿ-ի բյուջետային կոմիտեն զգալիորեն կրճատեց խաղաղապահ գործունեության ամենամյա բյուջեն՝ ավելի քան կես միլիոն դոլարով՝ ՄԱԿ-ին դրդելով ավելի արդյունավետորեն կատարելու իր մանդատները»,- ասված է ներկայացուցչության հաղորդագրության մեջ:

Խաղաղապահ գործողությունների համար ՄԱԿ-ի ծախսերը կազմում են 7,9 միլիարդ դոլար, այս գումարի 28,5 տոկոսը բաժին է ընկնում ԱՄՆ-ին: Նոր նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել է, որ վճարները պետք է կազմեն 25 տոկոսից ոչ ավելի: Ավելի վաղ հաղորդվել է, որ խաղաղապահ գործունեության բյուջեի շուրջը բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ը պնդել է մեկ միլիարդ դոլարով դրա կրճատումը: Այսպիսով, գումարը կկրճատվի մինչեւ 7,3 միլիարդ դոլար:

Ավելի վաղ հայտարարվել է, որ ԱՄՆ-ը ձգտում է հասնել ՄԱԿ-ի բոլոր 16 ընթացիկ խաղաղապահ առաքելությունների բարեփոխման՝ դրանց աշխատանքի արդյունավետության բարձրացման եւ ծախսերի կրճատման նպատակով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս