Բաժիններ՝

Որովայնի փքվածությո՞ւն. 3 վտանգավոր սովորություն, որոնք հանգեցնում են այս տհաճ խնդրին

Որովայնի փքվածությունը վիճակ է, որն անհանգստացնում է շատերին։ Fithacker.ru-ն գրում է, որ դրանից խուսափելու համար հարկավոր է հետևել որոշակի խորհուրդների։

1. Լավ ծամեք մթերքը։ Սա շատ կարևոր է, քանի որ վատ ծամած մթերքը հաճախ հանգեցնում է աղիներում գազերի առաջացման։ Ուշադրություն դարձրեք նաև օգտագործվող մթերքին։ Եթե օրգանիզմը չի կարողանում յուրացնել սնձանը՝ սպիտակուցայի նյութ, և լակտոզան, շատ կարևոր է խուսափել դրանք պարունակող մթերքի օգտագործումից. օրգանիզմը չի կարողանա անհրաժեշտ ձևով վերամշակել դրանք, ինչը կհանգեցնի գազերի առաջացման և անհարմարության զգացման։

Բացի այդ՝ օրգանիզմին կարող է չբավականացնել օգտակար բակտերիաների քանակը, որոնք հարկավոր են ճիշտ նյութափոխանակության համար։ Դրանց քանակը կարող է  չբավարարել անառողջ դիետայի, հակաբիոտիկների և այլ դեղամիջոցների, ինչպես նաև վատ յուրացվող ածխաջրերի օգտագործման հետևանքով։

2. Խուսափեք որովայնի փքվածություն առաջացնող մթերքի օգտագործումից։ Մի խումբ մթերք կարող է օրգանիզմում թթվային ռեֆլյուքսի պատճառ դառնալ։ Գազերի առաջացման ամենատարածված պատճառը մեծ քանակով ճարպեր պարունակող մթերքն է։ Այն դժվարությամբ է վերաշակման ենթարկվում, մնում է աղիներում՝ առաջացնելով որովայնի փքվածություն։ Տապակած մթերքը ևս կարող է նման խնդրի առաջացման պատճառ դառնալ։

Անհարմարության զգացման հետևանք կարող է դառնալ նաև մեծ քանակով մանրաթելեր պարունակող մթերքը.

• բանջարեղեն
• մրգեր
• հատիկավորներ
• մակարոնեղեն
• կաթնամթերք
• ձավարեղեն։

3. Խուսափեք գործողություններից, որոնք որովայնի հետ կապված խնդիրներ են առաջացնում։ Բացի նշված հանգամանքներից՝ որովայնի փքվածության պատճառ կարող է դառնալ նաև վարքի որոշակի ձևը, օրինակ՝ մաստակի, գազավորված ըմպելիքի օգտագործումը։ Ծխախոտի օգտագործումը ևս կարող է նյութափոխանակության համակարգում ավելորդ օդի կուտակման հետևանք դառնալ՝ առաջացնելով գազեր, փքվածություն, անհարմարության զգացում։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս