Բաժիններ՝

Ապուր, որ կօգնի օրգանիզմը մաքրել մեկ շաբաթվա ընթացքում. ազատվեք ավելորդ կիլոգրամներից

Sovkusom.ru-ն գրում է, որ այս ապուրի բաղադրատոմսը մշակվել է բելգիացի դիետոլոգների կողմից։ Դրա բաղադրության մեջ համադրված են մթերքներ, որոնցից յուրաքանչյուրն օգնում է հագեցնել օրգանիզմը, մաքրել այն և լավացնել նյութափոխանակությունը։

Գլխավոր բաղադրիչը նեխուրն է, որն անփոխարինելի է նիհարել ցանկացող անձանց համար։ Այն երկար ժամանակով հագեցածության զգացում է հաղորդում, դրա օգնությամբ օրգանիզմն ավելի շատ էներգիա է ծախսում։ Առաջարկվող ապուրի 100 գրամն ընդամենը 27 կալորիա է պարունակում։

Ինչպես պատրաստել. բաղադրիչներ

• 400 գրամ թարմ կաղամբ

• 5 սոխ

• 5 լոլիկ

• 2 կանաչ բուլղարական պղպեղ

• 2 գազար

• նեխուրի 4 ճյուղ

• կանաչի

• համեմունք՝ սխտոր, իմբիր, դափնու տերև։

Պատրաստման եղանակը

1. Մանր կտրատեք կաղամբը, գազարը կտրատեք շրջանաձև, հեռացրեք լոլիկի կեղևը, մանրացրեք։ Կտրատեք պղպեղը, սոխն ու նեխուրը։

2. Բանջարեղենի վրա սառը ջուր լցրեք, դրեք կրակին։

3. Սոխը տապակեք ձիթապտղի յուղով։

4. Ապուրին ավելացրեք սոխ, համեմունք, աղ, եռալուց հետո 10 րոպե եփեք դանդաղ կրակին։ Լավագույն արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է ապուրն օգտագործել մեկ շաբաթվա ընթացքում՝ սննդակարգից բացառելով ալկոհոլը, տապակած մթերքը, ֆաստ-ֆուդը։

Ապուրը կօգնի լավացնել նյութափոխանակությունը, երկար ժամանակով հագեցնել քաղցի զգացումը և օրգանիզմից դուրս բերել ավելորդ հեղուկը։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս