Գլխացավ, այտուցներ, ցավ ոտքերում… կաղամբի օգտագործման 7 անսովոր եղանակ
Budetezdorovy.ru-ն գրում է, որ կաղամբը մի շարք օգտակար հատկություններ ունի, ինչի շնորհիվ կարող է օգտագործվել առողջության հետ կապված տարբեր խնդիրների առկայության դեպքում։ Կաղամբը հարուստ է վիտամիններով, մի խումբ նյութերով, որոնք հակաբորբոքային ազդեցություն են ունենում։ Կաղամբի տերևները կօգնեն խոցի, գլխացավերի, այտուցների և առողջության հետ կապված այլ խնդիրների դեպքում։ Հնարավորության դեպքում նախապատվություն տվեք մանուշակագույն կաղամբին, քանի որ այն առավել օգտակար է։
1. Այտուցների դեմ։ Կաղամբի տերևները դրեք վնասված հատվածին։ Դրա հակաբորբոքային հատկությունները կօգնեն թուլացնել այտուցվածությունը։
2. Վահանաձև գեղձ։ Կաղամբի տերևը դրեք իրանին, փաթաթեք, թողեք ամբողջ գիշեր։
3. Գլխացավ։ Հարկավոր է կաղամբի տերևները դնել քունքերին, այդ դիրքում պառկել 20-30 րոպե։
4. Լակտացիա։ Կաղամբի տերևները կօգնեն այն կանանց, ովքեր փոքրիկ ունեն, բայց կաթը չի բավականացնում։
5. Ցավ ոտքերում։ Կաղամբն իդեալական միջոց է ոտքերի ցավի դեպքում։ Ոտքերին կաղամբի տերև փաթաթեք, թողեք ամբողջ գիշեր։
6. Ասթմա։ Կաղամբն օգտակար է նրանց, ովքեր շնչառության հետ կապված խնդիրներ ունեն։ Պարզապես հարկավոր է այն ներառել ամենօրյա սննդակարգ, քանի որ կաղամբը պարունակում է A, C, B6 վիտամիններ, երկաթ, կալցիում, մանրաթելեր։
7. Ստամոքսի խոց։ Այս դեպքում հարկավոր է կիտրոնով և կաղամբով հյութ օգտագործել։
Եթե լուրջ առողջական խնդիրներ ունեք, դիմեք բժշկի օգնությանը։ Ինքնաբուժումը կարող է վնասել առողջությանը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը