Բաժիններ՝

Էմմա Ուոթսոնը և «Գրքային փերիները» Փարիզում թաքցրել են «Սպասուհու պատմածը»

Բրիտանացի դերասանուհի Էմմա Ուոթսոնը Twitter-ում հայտնել է, որ Փարիզում թաքցրել է գրող Մարգարետ Էտվուդի «Սպասուհու պատմածը» վեպի մի քանի օրինակ: Դերասանուհին ակցիա է անցկացրել «Գրքային փերիները» կազմակերպության օգնությամբ, որի մասնակիցները գրական ստեղծագործություններ են թողնում ամբողջ աշխարհում։

Twitter-ի The Book Fairies‏ օգտահաշվում լուսանկարներ են հրապարակվել գրքերի օրինակների մոտավոր տեղադրությամբ: Օրինակներից մեկը թաքցրել են Լուվրի մերձակայքում: Գրառմանը կից մեկնաբանություններում Josh Martinez օգտատերը հայտարարել է, որ «Սպասուհու պատմածը» գտել է թանգարանի մերձակայքում: Սա առաջին անգամը չէ, որ բրիտանացի դերասանուհին նման ակցիայի է մասնակցում. 2016 թվականի նոյեմբերին նա Լոնդոնի մետրոյում թաքցրել էր Մայա Էնջելոուի «Մայրիկը, ես եւ մայրիկը» գրքի օրինակները: Ուոթսոնն այդ մասին պատմել է Facebook-ում:

Էմմա Ուոթսոնը հայտնի է «Հարրի Փոթեր» կինոսագայում խաղացած Գերմիոնա Գրեյնջերի դերով: Նա նաեւ նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝«Գեղեցկուհին եւ հրդեշը», «Սուսիկ-փուսիկ լինելը լավ է» եւ «Նոյ» ժապավենները: «Սպասուհու պատմածը» 1985 թվականի վեպ-հակաուտոպիա Է, որում պատմվում է տոտալիտար կրոնական աստվածպետական հասարակության մեջ կանանց նկատմամբ դրսեւորվող խտրականության մասին: Ստեղծագործության մոտիվներով 2017 թվականին թողարկվել է համանուն սերիալը, որտեղ գլխավոր դերում հանդես է եկել Էլիզաբեթ Մոսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս