Մահրեզն ուզում է աշխատել Արսեն Վենգերի հետ
«Լեսթերի» հարձակվող Ռիհադ Մահրեզը կարող է շարունակել կարիերան Լոնդոնում: Ինչպես հաղորդում է Le Buteur-ը, «աղվեսների» հարձակվող Ռիհադ Մահրեզն ուզում է աշխատել Արսեն Վենգերի ղեկավարությամբ:
Ավելի վաղ Մահրեզը խոստովանել էր, որ, չնայած ֆրանսիացի մարզչի գովեստի խոսքերին, «Լեսթերը» հստակ առաջարկ «զինագործներից» չի ստացել: Ալժիրցին հայտարարել է նաև «Լեսթերից» հեռանալու ցանկության մասին: Հիմա Մահրեզը գտնվում է արձակուրդի մեջ, իսկ բոլոր տրանսֆերային հարցերը կլուծի դրա ավարտից հետո:
Մահրեզի պայմանագիրը «Լեսթերի» հետ լրանում է 2020 թվականին: 26-ամյա հարձակվողը նախորդ մրցաշրջանում «Լեսթերի» կազմում անցկացրած 48 խաղերում դարձել է 10 գոլի և 7 փոխանցման հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը